Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սшհմшնազատված պետական սшհման, որտեղ կտեղակայվեն սшհմшնապահներ. Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանն ու գրել․

«Առաջին անգամ կա գործնական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ սահմանազատված և սահմանագծված պետական սահման, որտեղ զինված ուժերի փոխարեն կտեղակայվեն սահմանապահներ:

Կարդալը կարևոր է առաջին հերթին կեղծիքից ու մանիպուլյացիաներից խուսափելու համար»:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Կիսվել սոց․ ցանցերում