Սшհմшնազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն ու գրել․

«Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական (նկատի ունեմ երկկողմը)  և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։

Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական  հանձնաժողովներով և  սահմանազատմամբ։ Երկրորդ,  որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի  հռչակագիրը, ինչին կողմ էին Հայաստանը, ԵՄ և ԱՄՆ֊ը, դեմ  Ադրբեջանը և ՌԴ֊ն»։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Կիսվել սոց․ ցանցերում