Սшհմшնազատման ընթացքում որևէ գյուղ չի զրկվի ճանապարհից. վարչապետը՝ մեկնարկած գործընթացի մասին (տեսանյութ)

Սահմանազատման համաձայնության ամենակարևոր քաղաքական արձանագրումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը դառնում է բազային սկզբունք երկրների միջև սահմանազատման համար, որն արձանագրվելու է կանոնակարգով:

Այս մասին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանազատման ընթացքում որևէ գյուղ չի զրկվի ճանապարհից: Երկրի ղեկավարի գնահատականով՝ այս որոշման իրականացումը բարձրացնելու է մեր երկրի ինքնիշխանությունը, երկրի միջազգային հեղինակությունը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում