Զելենսկին հայտարարել է Ուկրшինայի «հшղթшնակի հնարավորության» մասին

Ուկրաինան հաղթելու հնարավորություն կունենա, եթե ԱՄՆ-ն իրեն փոխանցի զենքի անհրաժեշտ համակարգերը, NBC-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ այս աջակցությունն իսկապես կուժեղացնի զինված ուժերը։

Մենք հնարավորություն կունենանք հաղթելու, եթե Ուկրաինան իսկապես ստանա մեզ անհրաժեշտ սպառազինության համակարգերը, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում