ՄԻՊ արձագանքման խումբը տեսակցել է բերման ենթարկված «Մшրտական եղբայրություն» միաբանության անդամներին

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը՝ մարզային ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում:

 

Կիսվել սոց․ ցանցերում