Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:49-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ռ. Ս.) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ս.-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել սոց․ ցանցերում