Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով.

«Ոչ օրվա խորհուրդն են հարգում, ոչ էլ Ծիծեռնակաբերդը։

Իսկ մանկահասակ երեխային թիրախավորելը ամենավերջին սրիկայությունն է»:

Ինչպես հայտնել ենք, Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

Կիսվել սոց․ ցանցերում