Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքրեց մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն ժամին ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի Չեխի խանութի մոտ ավտոմեքենա է այրվում: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը կանխել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատերը ասել է, որ մեքենան միտումնավոր հրկիզել են և ինքը ոստիկաններին հայտնել է ենթադրյալ հրկիզողի ինքնությունը։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։