Քուվեյթը ողջունել է հայ-шդрբեջшնական սшհմանի սшհմшնազատման գործընթացը

Քուվեյթի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը որոշ հատվածներում սահմանների սահմանազատման, ինչպես նաև մնացած այլ հատվածներում երկու երկրի միջև սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքը:

«Նախարարությունը հաստատել է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, որոնք արտացոլում են երկու երկրի ղեկավարների իմաստությունը և տարածաշրջանի կայունության վերաբերյալ նրանց անհանգստությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում