ԼՂ-ում տեղակայված թпւրք-ռпւսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Աղդամում (Ակնա) տեղակայված թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ կազմակերպել է հանդիսավոր արարողություն, որին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մասնակցել են ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, ինչպես նաև Ադրբեջանում Ռուսաստանի և Թուրքիայի դեսպանները, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարը։

Արարողությունը սկսվել է երեք երկրների պետական օրհներգերի հնչեցմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Կիսվել սոց․ ցանցերում