Մարդիկ շարունակում են մնալ իրենց օբյեկտիվ վախերի հետ՝ չտեսնելով դրանց պատճառների հшղթահարման ուղղությամբ հասկանալի, ընդունելի և վստահելի ջանքեր

Ընդհանրապես մարդկանց օբյեկտիվ վախերը խթանելու և դրանց հիման վրա քաղաքականություն ձևավորելն ու իրականացնելը հենց այդ մարդկանց հանդեպ ամենաանհարգալից, անբարո վերաբերմունքի ցայտուն դրսևորումն է։
Երբ քաղաքականությունը նպատակ չի հետապնդում վերացնելու, կանխելու մարդկանց մոտ ներքին կամ արտաքին սպառնալիքները, որոնց հետևանքով են առաջանում նրանց մոտ վախերը, նման քաղաքականությունը՝ էլ ավելի խորացնելով այդ վախերը, մեկ նպատակ է հետապնդում՝ մարդկանց պահել մշտական վախերի մեջ։
Իսկ վախը մարդու բնական վիճակը չի եղել ու չի կարող լինել։
Շարունակական վախի մեջ գտնվող մարդը, էլ չասեմ հանրությունը, որի համար քաղաքականություն ձևավորողների, իրականացնողների ջանքերը համոզիչ չեն, վստահելի չեն իրենց մոտ վախեր առաջացնող պատճառների վերացման ուղղությամբ, միշտ էլ մեկ տարբերակ է փնտրում դրանց հաղթահարելու համար, ընդվզումը, բողոքը։
Ներկայումս հայաստանյան հանրության մոտ վախերը պայմանավորված են արտաքին և ներքին սպառնալիքների հետ։
Արտաքին՝ Ադրբեջանի ու նրա հետ սերտ համագործակցող Ռուսաստանի կողմից, և ներքին՝ նախկինների իշխանություն վերադառնալու հետ կապված։
Ներքին վախերը օգտագործվում, շահարկվում են իշխանության կողմից, չնայած դրանց պատճառների վերացման պատասխանատվությունը հենց ինքն է կրում՝ պետության զավթմանը քաղաքական գնահատական չտալով, կառավարման և դատաիրավական համակարգում վեթինգ, լյուստրացիա չիրականացնելով, բռնապետական ռեժիմների ակումբներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, մնալով։
Արտաքին վախերը օգտագործվում, շահարկվում են նախկինների կողմից, դրանց հանգեցնող պատճառների վերացման ուղղությամբ որևէ բան չառաջարկելով, այլ միայն ներկաներին իշխանությունից հեռացնելու ու իշխանության գալու պահանջ դնելով։
Իսկ մարդիկ շարունակում են մնալ իրենց օբյեկտիվ վախերի հետ՝ չտեսնելով դրանց պատճառների հաղթահարման ուղղությամբ հասկանալի, ընդունելի և վստահելի ջանքեր։
Կիսվել սոց․ ցանցերում