Հայաստանի արտաքին քաղաքականության սեյսմիկ տեղաշարժը, որը հանգեցրել է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը, սպառնալիք չէ Մոսկվայի համար․ POLITICO-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը: Ըստ դեսպանի՝ Հայաստանը պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ ենթադրությունները, թե Հայաստանը կդիմի ինքնասպանության՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ժանրից են։ «Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա։ Այժմ մեր ազգային շահը պահանջում է, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դա չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և որ ՀՀ-ն այդ միտքը ցանկանում է բացատրել ռուս գործընկերներին։
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
