«Թпւրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

«Թուրքական ավիաուղիներ»ը մայիսի 21-ից կվերսկսի Ստամբուլ-Քաբուլ ուղղությամբ չվերթերը։

Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ նշելով, որ Թուրքիայից վերջին թռիչքը դեպի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ եղել է 2021 թվականի օգոստոսի 14-ին, որից հետո ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Աֆղանստան՝ երկրում քաղաքական ռեժիմի փոփոխության պատճառով։

2024 թվականի մայիսի 21-ից սկսած «Turkish Airlines»-ը շաբաթական չորս չվերթ կիրականացնի։

Նշվում է, որ Fly Dubai-ը և Air Arabia-ն ավելի վաղ վերսկսել են թռիչքները դեպի Աֆղանստան։

Կիսվել սոց․ ցանցերում