Էրդпղանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադрբեջшն սшհմшնին կատարվող գործընթացներին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմազատման գործընթացին:

Նա հայտարարել է, թե չնայած ունեցած լայն օրակարգին, Անկարան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանին առնչվող խնդիրներին։

«Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղադրված սահմանաքարը, թեկուզ խորհրդանշական, չափազանց կարևոր է։  Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և ագրեսիայից հրաժարվելու մասին: Մենք հետևում ենք և կշարունակենք հետևել գործընթացի զարգացմանը, ողջունում ենք դրական երանգը»,- երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չելիքը։

Կիսվել սոց․ ցանցերում