Ռпւսшստանը կարող է հինգից ութ տարի հետո հшրձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա․ Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկնել է, որ Ռուսաստանը հինգից ութ տարի հետո հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրա՝ վկայակոչելով «ռազմական փորձագետների» նախազգուշացումները։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ռազմական փորձագետները մեզ ասում են, որ Ռուսաստանը տեսականորեն կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա հինգից ութ տարի հետո:

Անկախ նրանից՝ Մոսկվան նման ռիսկի կդիմի, թե ոչ, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», — ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Կիսվել սոց․ ցանցերում