«Հլա մտիկ արա, էն տունը ո՞վ սարքեց, էդ քո շնորհքն ա». Գյուլագարակցի կինը Փաշինյանից խնդրեց բաղնիքն էլ սարքել

Գյուլագարակում կառուցվում է արվեստի դպրոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կից հրապարակելով այցից կարճ տեսանյութ։

«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 75 մլն դրամ է: Միջոցների 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

Աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ», — հավելել է նա:

Վարչապետի ճշտող հարցին, թե ինչու են որոշել առաջինն արվեստի դպրոց կառուցել, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը պատասխանց, որ գյուղում միշտ եղել է արվեստի դպրոց, սակայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո չկար և վերաբացվել է միայն տարիներ անց, մինչդեռ երեխաները հաճույքով են հաճախում նման հաստատություններ։

Գյուղի մի տարեց բնակչուհի Փաշինյանին ցույց տվեց տներից մեկն ու ասաց. «Հլա էն գեղեցիկ տունը մտիկ արա, ո՞վ ա սարքել: Վարչապետը, էդ քո շնորհքն ա»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Էն որ խոստացել էի, արեցի՞: Նոր էդ էի մտածում, մայրիկ ջան: Մտածում էի՝ էն որ մայրիկին խոստացանք, էդ տունն արինք, թե չէ»:

Կինն առիթից օգտվեց ու խնդրեց նաեւ տանը բաղնիք սարքել. «Լողանալու կարոտ եմ: Փետի տանն եմ ապրում, նոր տունը դուռ չունի»:

«Մայրիկ ջան, արի պայմանավորվենք՝ դուռը, մեկ էլ բաղնիքը: Էլ որ գանք չես ասելու՝ դիվանը, խոլը, հեռուստացույցը: Ես չեմ մոռանա, բայց դու արդեն սվաղ-մվաղ մի ասա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Կիսվել սոց․ ցանցերում