Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, այսօր հայտարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:
Ռուս սահմանապահները Տավուշում ու Սյունիքում նոր հենակետեր դրեցին 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առանց մանդատի ու պայմանագրի:
Ապրիլի 20-ին Փաշինյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, փաստացի առաջին անգամ ակնարկեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։ «… սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», — ասել էր նա:
Ամբողջական նյութը՝
