ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ռուս սահմանապահների գործունեության դադարեցմանը «Զվարթնոց» օդանավակայանում:
«Վարչապետի երեկ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապահները դուրս կգան նաև Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տեղակայման վայրերից:
ՀՀ համապատասխան ստորաբաժանումները պատշաճ կիրականացնեն և՛ «Զվարթնոց» օդանավակայանի, և՛ սահմանային անվտանգության գործառույթները:
Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին»,- գրել է նա:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է նման պայմանավորվածության մասին լուրը: Վերջինս հավելել է, որ նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
