Նրա հագի սքեմը չի կարող եւ չպետք է դառնա զրшհ, որը պшշտպանում է նրան քննադատությունից

Էն, որ ուզում ես բան չասես, չի լինում։
Էսօր մի «փայլուն հռետոր» հրապարակից ասել ա՝ «ով հայ չի, թող գնա էս երկրից, մնանք հայերով»։ Հանրահավաքը ամբողջությամբ չեմ նայել, հուսով եմ՝ նրա հարթակակիցները սաստել են էդ խայտառակ հայտարարության համար։ Իսկ եթե ոչ՝ շատ ավելի վատ։
Պարզամտությունն էլ պետք ա սահման ունենա։ Էն ոտանավորչի ուստեն, որը հորինել ա «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգը, երեւի չի էլ պատկերացրել, որ դրանում խտրականություն կա, եթե չասենք ներազգային ռասիզմ։ Որովհետեւ էս երկիրը ոչ միայն հայերինն ա ու հավատացյալ առաքելական քրիստոնյաներինը, էս երկիրն իր բոլոր բնակիչներինն ա՝ անկախ ազգային, կրոնական, ռասայական պատկանելությունից։
Ես հայ եմ, Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու զավակ, բայց եթե Հայաստանում էս մտածելակերպը փորձի դոմինանտ դառնալ, ես կդառնամ եզդի, ասորի, մոլոկան, կաթոլիկ, հիսունական, աթեիստ, ու թող ինչ-որ մեկը փորձի ինձ դուրս հրավիրի իմ երկրից։
Հ․Գ․ Ի դեպ, քանի առիթն եկել է, մի երկու բառ էլ Բագրատ սրբազանի դեմ քննադատության թույլատրելիության մասին։ Իհարկե, միանգամայն անընդունելի են իշխանական քարոզիչների ագրեսիվ ապատեղեկատվական արշավները, առավելեւս, քպ-ական ֆունկցիոներների տարածած ծաղրական ու ատելության խոսքը նրա դեմ։ Բայց մյուս կողմից, այն պահից, երբ Բագրատ արք․ Գալստանյանը որոշել է մտնել քաղաքականության մեջ, նա այլեւս գտնվում է քաղաքական հարթության մեջ եւ նրան հարկ է ընդունել ու վերաբերվել որպես քաղաքական գործչի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նա այլեւս (առնվազն՝ իր կյանքի այս շրջանում) հաղորդություն բաժանող հոգեւորական չէ, որից պետք է մեղքերի թողություն խնդրել ու ձեռքը համբուրել, նա քաղաքական որոշումներ կայացնող անձ է, ու ոչ մի վերապահում ու արտոնություն չպետք է լինի՝ ի համեմատ այլ քաղգործիչների, անկախ նրա ղեկավարած շարժման արդյունքներից։ Նրա հագի սքեմը չի կարող եւ չպետք է դառնա զրահ, որը պաշտպանում է նրան քննադատությունից։ Սա թող նրա համակիրներն էլ ավ հասկանան։
Կիսվել սոց․ ցանցերում