ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է.
«Այսօր հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը գոռում է, որ «մենք պատերազմից վախեցող չենք»։
Իհարկե, դուք պատերազմից վախեցող չեք, քանի որ պատերազմի ժամանակ դուք՝ ձեր տաքուկ անկյուններում ու սրճարաններում նստած, զբաղված էիք խիստ հայրենանվեր գործով՝ Ալիևին հայհոյանք տալով, իսկ այդ նույն ժամանակ մեր երեխեքը հերոսաբար կռվում էին հանուն Հայաստանի։
Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար։
Խաղաղությունն ու անկախությունը հաղթել, հաղթում ու հաղթելու են պատերազմին ու պետականության կորստին»։
