Ինչպես երեկ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, հանրահավաքի փոխարեն այսօր իրականացվելու են անհնազանդության ակցիաներ, ինչն էլ փորձում են անել վերջինիս համակիրները։
Նրանք փոքր խմբերով և տարբեր վանկարկումներով Երևանում մի քանի փողոց փակելու անհաջող քայլեր են արել։ Ոստիկանությունը րոպեների ընթացքում կարգավորել է երթևեկությունը, բացել փողոցները։
Ակցիայի մասնակիցների մեջ կան մարդիկ, նույնիսկ կանայք, որոնք անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ են հնչեցնում ոստիկանների հասցեին:
Վերջին տվյալներով անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ։
