Ռազմա-հայրենասիրական մտավորականությունը զորակոչվել է Հակոբ Մովսեսի դեմ քարոզչությանը: Մեկը ,,ազգ-բանակ-սուրբ հոգի եռամիասնություն,, է քարոզում, մեկը՝ Հայաստանը տեսնում ,,միջնաբերդ,, եւ հռչակում ,,հավիտենական պայքար,,:
— Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության:
Սա 2016 թ. հունիսի 16-ին Շուշիում մի խումբ գործիչների ընդունած Հռչակագրի առաջին կետն է: Այսօր այդ նույն գործիչները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են բանակցային գործընթացը տապալելու, պատերազմ հրահրելու եւ երկիրը պարտության տանելու մեջ: Ի՞նչ եւ որտեղի՞ց են ասելու Հայաստանի հավերժական պատերազմի ապոլոգետները վաղը: Ընդ որում, պետք է ականջի օղ անել մի ճշմարտություն. պատերազմի պատրաստվողը երբեք թշնամուն այդ մասին նախապես չի ասում:
Սա էլ Շուշիի հռչակագրի ստորագրությունների լուսապատճենն է: Ես չեմ հայտնաբերել, ժամանակին ,,Առավոտ,, օրաթերթն է հրապարակել: Խնդրեմ.
