Տեսանյութ․Այս ամենի արդյունքում եկեղեցու վարկանիշն ընկնում է․ Ալխաս Ղազարյան

«Հենց իրենց շարժումը սկսվել էր, արդեն պարզ էր, թե ինչ պահանջ են ներկայացնելու, այսինքն՝ իշխանափոխություն։ Իրենք ամեն գարուն էլ նշում են, որ իշխանափոխություն պետք է անեն, ու հիմա էլ փորձում էին մեր շարժմանը նմանակել»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի կազմակերպած բողոքի ցույցերին։

Ղազարյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը սկսի իմպիչմենտի գործընթաց, ապա այն ևս տապալվելու է. «Մեր թիմը ավելի քան կուռ է, ու իրենք դա չեն պատկերացնում, որովհետև իրենց թիմում այդ ամրությունը չունեն։ Իրենք իրենց թիմում չունեն դեռ վարչապետի թեկնածու, չկարողացան իրենց մեջ վարչապետի թեկնածու կիսել»։

Ղազարյանը հավելեց. «Կարծում եմ՝ կփորձեն որևէ ռադիկալ քայլեր անել, որովհետև իրենք պատկերացում չունեն, թե ինչպես կարող են իշխանափոխություն անել։ Ընդ որում, զավեշտալի փաստ է, որ եկեղեցու սպասավորը հնազանդության փոխարեն անհնազանդության կոչեր է անում։ Ցավալի է, որ եկեղեցու անունը այս ամենի մեջ շոշափվում է, ու եկեղեցու հեղինակությունը ընկնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան

Կիսվել սոց․ ցանցերում