Մի աղջիկ ինձ մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ և հայրենիքը հավասարեցնում է սուրճին. զզվելի և տհաճ է «լրագրողական» այս մոտեցումը. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Վազգեն Գալստանյանի առաջնորդած ստի շարժման ժամանակ իր հետ տեղի ունեցած միջադեպին

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ինստագրամի սթորի բաժնում անդրադարձել է այսօր իր հետ տեղի ունեցած դեպքին, երբ Վազգեն Գալստանյանի առաջնորդած #ստի շարժման աջակիցները սրճարանում մոտենում են իրեն և սկսում առանց Լուսինե Թովմասյանի թույլտվության տեսանկարահանել իրեն և ամոթանք են տալիս՝ ասելով, թե ինչու է նստած սուրճ խմում Կենտրոնում և չի միանում իրենց՝ հայրենիքը «փրկելու» գործին, որից հետո, երբ Լուսինեն պատասխանում է ամոթանք տալով և խնդրելով, որ հանգիստ թողնեն իրեն, կարգազանց ցուցարարները շարունակում են նկարահանումը։

Մոդելն իր ինստագրամի սթորի բաժնում գրել է.

«Ես միայն մի բան հասկացա այսօր, Ինչքան շա՜տ է պրովոկացիան։ Ամբողջական տեսանյութն, իհարկե, չկա, չեն հրապարակում, քանի որ մի աղջիկ ինձ մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ և հայրենիքը հավասարեցնում է սուրճին, իսկ տղան խոսում է հրամանների մասին։
Այո, զզվելի է և տհաճ է «լրագրողական» այս մոտեցումը։
Քանի որ ինձ մոտեցած նկարահանող խումբը լրագրողական էթիկա չուներ, նույնիսկ հարկ չեմ համարել նրանց հարցերին պատասխանել։

Իսկ հրամանների մասին միայն մի բան կասեմ, սեփական կարծիք ու վարքագիծ ունենալու համար ես ոչ մեկի հրամանին չեմ սպասել և չկա որևէ մեկը, որ կկարողանա ինձ հրաման տալ»,- գրել է Թովմասյանը։

Կիսվել սոց․ ցանցերում