16-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԷՐԴПՂԱՆԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆԸ․ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Թուրքիայում օրեցօր ավելանում են երեխաների ձերբակալությունները։ 2023-ին 972 երեխայի նկատմամբ հետաքննություն է սկվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որը ներառում է նաև նախագահին վիրավորելը։
Մայիսի 12-ին անչափահասների ձերբակալության ևս մեկ դեպք է գրանցվել Թուրքիայում, գրում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 16 ամյա մի  աղջիկ հայհոյանքներ է հնչեցրել, երբ անցնելիս է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը։  Աղջիկը նշել է, որ այդ դեպքից 6 ամիս առաջ վթարի էր ենթարկվել և այդ պատահարի պատճառով սխալ է հասկացվել իր արձագանքը և ինքը հայհոյանքներ չի հնչեցրել։

«Այդ օրն էլ հետնիոտի համար նախատեսված անցումի մոտ սպասում էի, երբ մեքենան արագ անցավ վախեցա և արձագանքեցի։ Չգիտեի, որ պետական պաշտոնյաններ են լինելու, այդ թվում՝ նախագահ։ Բացառվում է, որ ես վիրավորեմ որևէ պետական պաշտոնյայի, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետության նախագահին»-, ասել է նա։

 

Կիսվել սոց․ ցանցերում