Ինչ վիճակում է գտնվում Իրանի նախագահն ուղղաթիռի վթարից հետո

Իրանի նախագահ Ռայիսիի հետ ամեն ինչ կարգին է, նրան տեղափոխող ավտոշարասյունը ուղևորվում է Թավրիզ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Իրանի նախագահի հետ շարասյունում եղել է երեք ուղղաթիռ, որոնցից երկուսը հասել են իրենց նպատակակետին, երրորդը, որի մեջ գտնվել է նաև Իրանի ղեկավար Ռաիսիին, վթարից հետո ուղղաթիռի անձնակազմը կապ է հաստատել։ Ըստ Tasnim լրատվամիջոցի՝ զոհեր չկան։

Փրկարար խմբերը փորձում են հասնել վայրէջքի վայր, սակայն նրանց աշխատանքը բարդանում է եղանակային բարդ պայմանների և մառախուղի պատճառով, հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ վթարից առաջ Ռաիսին երկրի սահմանին հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Արազ գետի վրա տեղի է ունեցել «Խուդաֆերին» և «Գիզ-Գալասի» նոր հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։

Կիսվել սոց․ ցանցերում