Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Ինչպես հայտնել էինք՝ ըստ լրատվամիջոցների, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։ Ուղղաթիռում են եղել նաև Ադրբեջանի մեկ պաշտոնյա, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն գտնվում է Օզի գյուղի տարածքի Արսբարանի անտառներում։ Նշվում է, որ տվյալ հատվածը դժվարամատչելի է։

Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը:

Կիսվել սոց․ ցանցերում