Ոստիկանության կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Կիրանցում հավաքված Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցներից մի քանիսին։ Իրավապահների կողմից հնչեցված՝ չարտոնված հավաքը դադարեցնելու զգուշացումներից հետո, նրանցից մեկը փորձեց ճեղքել ոստիկանական պատնեշը։
Իրավապահները սկսեցին վերջինիս օրինակին հետևողներին բերման ենթարկել։
Տեղում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հայտարարեց, թե ոստիկանությունը պատասխան է տալու մարդկանց բերման ենթարկելու համար։ Դանիելյանը փորձեց սադրել նաև ոստիկաններին, փորձելով առաջանալ դեպի ոստիկանական պատնեշը և բղավել իրավապահ համակարգի աշխատակիցների վրա։
