Բшյրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի միջև։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Նաև նշել է Աբդոլլահիանի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարաձայնություններ առաջացնող հարցերի լուծման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում