Ինչու է Զելենսկին զանգել Աлիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Մայիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։

Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրների համապատասխան կառույցներին կտրվեն հանձնարարականներ՝ համատեղ համագործակցության նախագծերի իրականացման հետ կապված։

Կիսվել սոց․ ցանցերում