Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները․ քաղաքապետարան

Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները։

Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է:

Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում:

Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում