Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան — «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան — «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո — «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան — «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»

Մեկնաբանելով ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Ալեքսանդր Պետրակովը նշել է հետևյալը.

«Առաջիկա ընկերական խաղերը լավ հնարավորություն է փորձարկելու երիտասարդ ֆուտբոլիստների շատ լավ թիմերի դեմ խաղերում: Հենց այդ նպատակով են հավաքական հրավիրվել Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը և Գոռ Մանվելյանը:Կրկին թիմ են հրավիրվել նաև մյուս երիտասարդները՝ Տիգրան Ավանեսյանը և Սերգեյ Մուրադյանը:

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Կալիսիրը, Նարեկ Գրիգորյանը և Ուգոչուկվու Իվուն:

Այս անգամ հավաքական չի ժամանի նաև Լուկաս Սելարայանը: Նա ուներ անձնագրային խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով հենց հավաքականի հանդիպումների ժամանակահատվածում Լուկասը պետք է մեկնի Արգենտինա: Ես հրավիրել էի նաև Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում և իրեն հանգստանալու հնարավորություն է պետք:

Ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, ապա, հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի՝ ընկերական խաղերի համար նախատեսված պատուհանը բացվում է հունիսի 3-ին, իսկ Նորբերտոյի թիմը հանդիպում ունի անցկացնելու հունիսի 2-ին, նա կկարողանար միանալ հավաքականին միայն հունիսի 4-ին Սլովենիայում: Հենց այդ պատճառով Նորբերտոն բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները»:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներինմայիսի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Կիսվել սոց․ ցանցերում