Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026

Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026. Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում տեղի ունեցավ «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026» հանդիպումը։

Մեկ հարթակում համախմբվեցին Մասիսից, Արարատի մարզից, Երևանից և այլ վայրերից ժամանած գործարարներ, մասնագետներ ու ոլորտի ներկայացուցիչներ։

Օրվա ընթացքում խոսեցինք մարքեթինգի, տուրիզմի, ագրոբիզնեսի, նեթվորքինգի, արհեստական բանականության և անշարժ գույքի շուկայի մասին։

Մասնագիտական ելույթներից և պանելային քննարկումից բացի, կարևոր տեղ հատկացվեց անմիջական շփմանը՝ նոր ծանոթություններին, փորձի փոխանակմանը և հնարավոր համագործակցությունների քննարկմանը։

Մեզ համար այս նախաձեռնության կարևոր նպատակներից է Մասիսում և տարածաշրջանում ակտիվ գործարար միջավայրի ձևավորումը՝ այն կապելով Հայաստանի այլ քաղաքների և բիզնես համայնքների հետ։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, խոսնակներին, պանելիստներին և գործընկերներին, ովքեր միացան նախաձեռնությանը։

Սա առաջինն էր։ Շարունակելու ենք։

Գեղեցիկ ֆոտոշարքի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում On Level Studio — ին:

 

Կիսվել սոց․ ցանցերում