Թրшմփը հերքել է լուրերը, թե Իրանին առաջարկել է մեղմացնել պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Axios-ի տեղեկությունները, թե ինքը Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում և սառեցված միջոցներ։

«Սա սուտ է։ Ես նրանց ՈՉԻՆՉ չեմ առաջարկել։

Axios-ի պատմությունը, ինչպես և մյուսներից շատերը, ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ է, որն օգտագործվում է միայն իրենց «Թրամփի հանդեպ մոլուցքի համախտանիշը» (Trump Derangement Syndrome) բավարարելու նպատակով։

Նրանք պետք է ԱՆՀԱՊԱՂ հերքեն այս կեղծ պատմությունը»,- գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։

Կիսվել սոց․ ցանցերում