Տղամարդը պարապլանով Ուկրաինայից թռել է Մոլդովա` զորահավաքից խուսափելու համար

Տղամարդը պարապլանով Ուկրաինայից թռել է Մոլդովա։ Այս մասին գրում է «Страна.ua» հրատարակությունը։ Ըստ հրատարակության տվյալների՝ սահմանն ապօրինի հատած ուկրաինացին ենթակա էր զորահավաքի։

Ուկրաինացի սահմանապահները խումբ են ուղարկել նրան կալանավորելու համար: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հայտարարված համընդհանուր զորահավաքի պատճառով զորակոչային տարիքի տղամարդիկ չեն կարող լքել երկիրը։

Նրանք ցանկացած եղանակով փորձում են կաշառք տալ տարածքային համալրման կենտրոններին կամ փախչել՝ հաճախ ռիսկի ենթարկելով իրենց կյանքը։ Օրինակ՝ ուկրաինացիները լողալով անցնում են սահմանային Տիսա գետը, գնում լեռներով ու անտառներով։ Փորձեր են արվում փախչել պարապլաններով։ Հունիսին հաղորդվում էր, որ սահմանապահները կրակ են բացել պարապլանով սահմանն անցնել փորձողի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում