Հազար ասեցինք, ԵԽԽՎ-ն ձեզ համար Տաշիր Արենան չէ, որ էժան ժանգլորություններով մարդկանց զբաղեցնեք. Տարոն Չախոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Գանձեր, ձեր պատճառով ՀՀ քաղաքացին հայտնվել է պատժամիջոցների տակ, գոնե հասկանու՞մ եք ինչքան վնաս եք տվել էս ժողովրդին։

Ողջ Եվրոպան արձանագրել է, որ ընտրություններին Հայաստանի վրա աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներ, տնտեսական պատժամիջոցներ են եղել ի օգուտ ընդդիմության, իսկ մեր գանձերը խոսում են ինչ-որ պաշտոնական լծակների չարաշահումից։

 Հազար ասեցինք, ԵԽԽՎ-ն ձեզ համար Տաշիր Արենան չէ, որ էժան ժանգլորություններով մարդկանց զբաղեցնեք։

 Ձեր պիտակը ԵԽԽՎ-ն տվեց՝ Հայաստանի վրա դրսից տղա բերող եք, Հայաստանի գլխին պատժամիջոցներ բերող եք»:

Կիսվել սոց․ ցանցերում