Ադրբեջանի ու Տաջիկստանի ղեկավարները բարձ մակարդակի հանդիպումների և բանակցությունների ավարտից հետո ստորագրել են 14 նոր փաստաթուղթ։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական և տաջիկական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները ստորագրել են Տաջիկստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Այնուհետև ևս 13 փաստաթուղթ, որոնք վերաբերում են համագործակցությանը միգրացիայի, տեղեկատվության, արդյունաբերական տեխնոլոգիաների, դատական համակարգի ոլորտներին:
Նախագահներ Ռահմոնը և Ալիևը մամուլի ասուլիս են հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, գոհունակություն են հայտնել ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումների և բանակցությունների արդյունքներից։
