Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրшվոր

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes»-ը, «Mercedes Sprinter»-ը, 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևան թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների բրիգադը:

Կիսվել սոց․ ցանցերում