Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ

ՀՀ Կառավարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքում են մամուլում տարածված տեղեկությունները, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գլխավորել է Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայաստանյան պատվիրակությունը։

Գրիգորյանի մասնկացության մասին հյատնել էր «Սպուտնիկ Արմենիան», նշելով, թե լուրն իրենց հաստատել են կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը Սամվել Հայրապետյանը:

Կիսվել սոց․ ցանցերում