Ամենայն քրեաօլիգարխիկ խավի կաթողիկոսը

Medianews-ը գրում է․Եթե հանրային դժգոհություն չես կարողանում գեներացնել, չես կարողանում քո շուրջը բավարար թվով մարդկանց համախմբել, երբ տապալում ես սեփական շարժումդ, ապա սեփական դեմքդ փրկելու համար մնում է մեկ բան՝ գեներացնել ատելության մթնոլորտ, կազմակերպել սադրանքներ, բախումներ։ Հենց այս մեթոդով է գործել ու գործում քաղաքական ակտիվիստ Բագրատ Գալստանյանը, որի այս մեթոդները նաև օրհնել է կոթողիկոս Գարեգին Երկրորդը։

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցույց տվեց, որ չի տրվում Գալստանյանի և նրա «հոր» սադրանքներին և չի գնում բախումների։ Եվ ահա, վերջին երկու օրերին լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ որոշ հոգևորականների, կիսագողական և հանցավոր կայնքով ապրող բլոգերների ակտիվ ջանքերով Հայաստան են ներմուծվում ռուսաստաբնակ հայազգի սադրիչներ, որոնք պետք է անկարգություններ ու բախումներ հրահրեն Երևանի փողոցներում։

Մայիսի առաջին օրերից սկսված շարժման առաջնորդներին, ի դեմս որոշ հոգևորականների, հաջողվել է ընդամենը մեկ շոշափելի արդյունքի հասնել՝ ատելության մթնոլորտ գեներացնել իրենց համախոհների շրջանում, որոնք էլ իրենց հերթին փորձում են ամեն գնով բախումներ հրահրել հասարակության ավելի սթափ հատվածի հետ։

Այս բոլոր գործողություններն ու քայլերը կատարվում են Եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի անմիջական հովանավորությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում