Հրդեհ՝ Այգեստան փողոցի տներից մեկի տանիքում

Մայիսի 25-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։55-ին։ Այրվել է տան տանիքի (մոտ 240 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 30 քմ հատվածը։

Կիսվել սոց․ ցանցերում