Փոքրիկ աղջիկը մոտենում է հորը և հարցնում․ «Ինչու՞ բոլորը Մայրիկներ ունեն, իսկ Աստված իմ Մորը տարել է»։ Ինչու՞ են երեխաներին մանկապարտեզից նրանց մայրերը տուն տանում։ Ինչու՞ բոլորը մայրիկներ ունեն։ Ես նրա կարիքը շատ ունեմ»։ Արցունքները պարզապես հոսում էին և հոր, և նրա փոքրիկ աղջկա աչքերից։Հայրը աղջկան շատ ամուր գրկեց․ «Սիրելիս, այդպես էլ է լինում, չէ որ մայրիկները հավերժ չեն։
Մայրիկը միշտ քեզ հետ է , քո սրտում։ Ուղղակի այնտեղ՝ ամպերում, նույնպես երեխաներ կան։ Նրանք ոչ մայր ունեն, ոչ հայր, բոլորը որբ են։ Նրանք այնտեղ հաճախ են լաց լինում և նրանք նույնպես Մոր կարիք ունեն։Եվ որոշեց Աստված նրանց համար ուղարկել այնտեղ մեր Մայրիկին։
