Ինչպես հայտնել էինք, չնայած երկրում բնական աղետի հետևանքով առաջացած իրավիճակին, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում:
Հրապարակում հայտարարեցվեց, որ ընդդիմության թեկնածուն Վազգեն Գալստանյանն է:
Վերջինս նշեց, որ դադարում է լինել հոգևորական և խնդրել է Ամենայն հայոց կաթողիկոսին սառեցնել որպես հոգևորական իր կապը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հայտարարելու է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Նշենք՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ և 148-րդ հոդվածները հստակ սահմանում են վարչապետին ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ վարչապետ կարող է լինել միայն այն անձը, ով վերջին 4 տարվա ընթացքում եղել է բացառապես ՀՀ քաղաքացի։
Այս դրույթից բխում է, որ վարչապետի թեկնածու դառնալու համար Գալստանյանը ոչ միայն պետք է հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլև դրանից հետո 4 տարի ժամկետով լինի բացառապես ՀՀ քաղաքացի։
Ուստի Վազգեն Գալստանյանը առնվազն առաջիկա չորս տարիներին չի կարող ոչ մի պարագայում լինել վարչապետի թեկնածու:
