Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններում խնդիրներ և ընդհատումներ չկան։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Վերին Լարսը նորմալ է աշխատում, երկրների առևտրային հարաբերություններում ամեն ինչ կարգին է»,- ասել է նա։
