Հայ մտավորականը գրում է, որ մինչեւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն Ադրբեջանը երբեք Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին չի խոսել: Ասում ես՝ հարգելիս, միշտ էլ խոսել են, ցանցից հանում ես 2002 թ. դեկտեմբերին Հեյդար Ալիեւի եւ ,,բռնատեղահանվածների,, հանդիպման ինֆորմացիան, որտեղ Հեյդարն ասում է՝ դուք անպայման կվերադառնաք ,,ձեր Գյոյչա,, եւ կտեսնեք ձեր գետերը, լճերը եւ սարերը,- բացատրում ես, որ ,,Գյոյչա,, նրանք Սեւանա լճին են ասում,- մեկ էլ կողքից մեկը խառմվում է. ,,Բայց չեն վերադարձել, չէ՞,,: Եւ մի րոպե հետո ,,բլոկում,, է քեզ: Իբր վատություն է անում: Շատ ուրախ եմ, մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս, որ հեռանան կամ ,,բլոկեն,,: Լավ է քսան գիտակից մարդու հետ շփվես, քան՝ հազար քառակուսի գլխի:
Լավ է քսան գիտակից մարդու հետ շփվես, քան՝ հազար քառակուսի գլխի
