Մամուլում այսօր տեղեկություններ էին շրջանառվում, որ իրավապահ համակարգի աշխատակիցները մտել են «Արմավիրի» բժշկական կենտրոն, խուզարկություն իրականացրել և բերման ենթարկել ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Պետրոսյանին և շտապօգնության պետին:
«Հայկական ժամանակ»-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Նախաձեռնված է վարույթ, որի շրջանակներում և ձերբակալվածներ կան»։
Այլ մանրամասներ Աբրահամաշյանը չհայտնեց։
