Այսօր առավոտից Հանրապետության հրապարակում հավաքված Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցները շարունակում են մնալ այնտեղ։
Վերջիններս շրջում են Կառավարության շենքի շուրջ՝ նպատակ ունենալով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ Կառավարության այլ անդամների, քանի որ այսօր Կառավարության նիստ է ընթացել, և նախարարները Կառավարությունում են:
Առավոտյան Գալստանյանի աջակիցներից որոշները ձեռքերով, բռունցքներով հարվածներ են հասցրել ոստիկաններին, որոնք փորձել են հասարակական կարգը պահել։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար կան բերման ենթարկվածներ, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել անհնազանդության ակցիա իրականացնող մեքենաներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ եկեղեցական կյանքից ժամանակավոր հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանը և նրա աջակիցները ակցիա են իրականացնում:
