«Ով է ասել Գառնիկնին ստայանչիկ»:
Այս մասին ոստիկաններին ու հավաքված քաղաքացիներին հարց է ուղղել Վազգեն Գալստանյանը՝ նկատի ունենալով Գառնիկ Դանիելյանին:
Ոստիկաններից մեկը արձագանքեց՝ նշելով, որ խոսքերի հեղինակն ինքն է:
«Պարեկային մեքենային ասում ՝ հոպ-հոպ լավ է, ես էլ հարցրել եմ՝ դուք պատգամավոր եք, կարողա՞ ստայանչիկ եք, չեմ ասել ստայանչիկ, ասել եմ կարողա՞»,-պարզաբանեց ոստիկանը:
Բանն այն է, որ Գալստանյանի գլխավորած ցույցի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել, ակցիայի մասնակիցները քաշքշում են ոստիկանության ծառայողներին, վիրավորում ու հրահրում նրանց:
Մասնակիցները, որոնց թվում է նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, փորձում են ուղղորդել նաև անցնող մեքենաները՝ այդպիսով փողոցներ փակելու մտադրությամբ: