Ինչո՞ւ են նախկինները սրանց պահում, շատ պարզ. Ղազարյանը՝ «գրպանային» իրավապաշտպանների և մյուսների մասին

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Սերժ Սարգսյանի «գրպանի» իրավապաշտպանը խիստ պատահականորեն դարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի անձնականը՝ նկատի ունենալով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, որն առավել աչքի է ընկնում ընդդիմադիր ակտիվիսի վարքագծով:

Ըստ Ղզարայնաի՝ մյուս «գրպանի» իրավապաշտպանը՝ ընդդիմադիր շարժումների վարչապետի թեկնածուի մշտական զապաս (պահուստային) Արման Թաթոյանը՝ նույնպես։

«Ինչո՞ւ են նախկինները սրանց պահում։ Շատ պարզ, եթե ԱԳՆ դիմաց դու մարդկանց տանում ես բախման, նրանք շշեր են շպրտում ոստիկանության վրա, չգիտեմ՝ ինչ են պայթեցնում նրանց ոտքերի տակ, հայհոյում են, հայտնվում են այս երկուսը և հայտարարում, որ դրանք իշխանության պրովոկատորներն են եղել։

Եվ հիմա սրանք պատահականորեն դարձել են սրբազանի գրպանի իրավապաշտպանները։

Եվ այդպես է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու մնացածի պարագայում։

Նախկինների հետ համագործակցության մեջ ես՝ ոչ մի հանցագործություն չեմ տեսնում. ամեն մարդու ընտրությունն է։ Բայց խաբել, մարդկանց էշի տեղ դնել ու ասել, որ այդպես չէ, չգիտեմ՝ դրան ոնց են ասում Շամշադինում»,- գրել է նա:

 

Աղբյուրը՝

https://www.armtimes.com/hy/article/288606

Կիսվել սոց․ ցանցերում