Եվս մեկ ապացույց, որ ժողովրդի ձայնը լսելի է

Շաբաթ օրը lragrogh.com լրատվականի լրագրողը Տերյան փողոցում նկատել էր ամբողջությամբ չորացած հաստաբույն ծառ, որը իրենից վտանգ էր ներկայացնում, անմիջապես մեր կայքում տեղադրեցինք լուսանկարները և նշեցինք հասցեն, որպեսզի Երևանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկի և հեռացնի այն։ Երկուշաբթի երեկոյան արդեն նույն լրագրողը ուրախությամբ արձանագրեց, որ ծառը հատված և հեռացված է նշված վայրից, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին և Կենտրոն վարչական շրջանին շատ արագ խնդրին արձագանքելու համար։ Սա ևս մեկ ապացույց էր, որ ժողովրդի ձայնը լսելի է, իսկ քաղաքացիական ակտիվությունը և սրտացավությունը մեր պետության և քաղաքի հանդեպ պարտադիր։

Կիսվել սոց․ ցանցերում